Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան առողջություն

Կյանքի կեսի ճգնաժամը

Կյանքի կեսի ճգնաժամը

Ըստ Կ. Յունգի, 35-40 տարեկան մարդկանց հոգեկան աշխարհում տեղի են ունենում էական փոփոխություններ: Տղամարդկանց շրջանում հաճախանում են դեպրեսիաները` ընկճվածության դեպքերը, կանանց` նյարդային խանգարումները:

 

Աստիճանաբար փոխվում է բնավորությունը, թուլանում են նախկին հակումներն ու հետաքրքրությունները, ի հայտ են գալիս հատկություններ, որոնք անցյալում չեն եղել, իսկ դրանց տեղը նորերն են գրավում. տեղի է ունենում դրանց վերաարժեվորում: Մասնագիտությունների փոփոխությունը, ամուսնալուծությունները, կրոնի որևէ ուղղության դավանելը, հակադրությունների մեջ մտնելն այս ճգնաժամին բնորոշ ախտանշաններն են:

 

Մի խումբ ամերիկացի գիտնականներ այսպես են բնութագրում ճգնաժամը.«Պայթյուն» կյանքի կեսին: Ձեռք բերված հաջողություններն անբավարար են թվում, տպավորություն է ստեղծվում, թե կյանքն իզուր է անցնում»: Տղամարդը բացահայտում է չարն իր ներսում` իրեն և ուրիշներին կործանելու, վիրավորելու, վնասելու ուժը: Նա իրեն մեկ որպես զոհ է ընկալում, մեկ որպես սրիկա:

 

Այս ճգնաժամի ընթացքում հրատապ են հետևյալ հիմնախնդիրները.

 

  • վաղ հասունության շրջանի վերաիմաստավորում,

  • միջին հասունության շրջանի ծրագրում,

  • պայքար չորս հակամետ զգացողությունների` երիտասարդության-ծերության, ստեղծման-ոչնչացման, առնականության-կանացիության, հարաբերությունների ստեղծման-մեկուսացման միջև: Այս հակամետ զգացողություններից առաջինն ի հայտ է գալիս ուժերի անկման, ծերության առաջին նշանների հետ միասին. մարդու մեջ ծնվում է «երիտասա՞րդ եմ, թե ծեր» երկվությունը: Երկրորդն ի հայտ է գալիս սեփական ես-ի մեջ կառուցողական և ավերիչ ուժերի զգացողության արդիականությամբ: Երիտասարդ հասակում արականի և իգականի հոգեբանությունները ծայրահեղորեն հակադրվում են իրար, իսկ ճգնաժամի ընթացքում այդ հակադրությունը կեղծ է թվում: Վերջին հակասությունն ի հայտ է գալիս շփումների, մտերմիկ հարաբերությունների ստեղծման և մեկուսանալու, սեփական կյանքն իմաստավորելու ձգտումների միջև: Այս անցմանը բնորոշ են նաև մի շարք այլ հատկություններ. սեփական անցած ուղու վերագնահատում, ապագայի ավելի իրատեսական ծրագրերի մշակում, ընտանեկան հարաբերությունների վերաիմաստավորում (շատերն այս տարիքում կամ ամուսնալուծվում են, կամ վերակառուցում ընտանեկան հարաբերությունները):

 

Ճգնաժամի ընթացքում սթրեսների նկատմամբ դիմադրությունն ընկնում է, սակայն բարձրանում է ստեղծագործական ներուժը և զգացողությունը հիմնախնդիրների նկատմամբ: Սա ճակատագրական ճգնաժամ է` լի վտանգներով ու մեծ հնարավորություններով: Մարդն անկեղծանում է ինքն իր հետ, վերագնահատում նախկին արժեքները, ծրագրում կյանքի երկրորդ կեսը: Տղամարդը ձգտում է վերջնականապես կայանալ, իսկ կինն այս տարիքն իր վերջին հնարավորությունների շրջանն է համարում: Մարդիկ այս ճգնաժամի ընթացքում խիստ տագնապ են ապրում իրենց առողջության, երիտասարդության կորստի, դատարկ անցնող ժամանակի, իրենց ես-ի բարոյականության կապակցությամբ, չափից դուրս զգացմունքային են դառնում: Եթե կանանց մոտ այս շրջանը բնութագրվում է վերարտադրողական ֆունկցիայի անկմամբ, ապա տղամարդկանց մոտ սեռական պահանջմունքի ակտիվացում է նկատվում: Հոգեբանական տեսանկյունից «...այս շրջանը բնութագրվում է կասկածներով, կողմնորոշիչների բացակայությամբ, պատրանքային որոշումներ կայացնելու հակումով, կարող են ի հայտ գալ երջանկության զգացողության կարճ ակնթարթներ: Հոգևոր առումով այս տարիները պայքար են դատարկության դեմ...»: Նկարիչների և դերասանների ստեղծագործական կյանքում` 35-ի շրջանում, ողբերգական փոփոխություններ են տեղի ունենում: Նրանցից ոմանք, ինչպես, օրինակ, Գոգենը, իրենց ստեղծագործական ուղին սկսել են այս շրջանում: Ուրիշներն, ընդհակառակը, 35-ին մոտ սպառում են իրենց ստեղծագործական ունակությունները կամ ուղղությունը: Վիճակագրական տվյալների համաձայն, նրանցից շատերը մահացել են 35-39 տարեկան հասակում, ինչն անբնական է: Իսկ նրանք, ովքեր անցնում են ճակատագրական այս տասնամյակի շեմը, նկատելիորեն փոխում են իրենց ստեղծագործության ոճը:

 

Ճգնաժամի ընթացքում վերակառուցվում են անձի հիմնային բնութագրերը, վարքը, նույնականության զգացողությունը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է հոգեբանական բացասական սթրեսի: Այսօր ճգնաժամը տեղի է ունենում 38-50 տարիքային շրջանում. ճգնաժամ է ապրում բնակչության գրեթե 26%-ը: Ըստ մեր հետազոտությունների արդյունքների, այս անցումային շրջանում ամփոփվում է կյանքի առաջին կեսը, փոխվում զարգացման ծրագիրը. նոր ծրագրի իմաստն ինքնաիրացումն է, որի հիմքում, ըստ երևույթին, ընկած է մահվան բնազդը: 

 

Կյանքի կեսի ճգնաժամի ախտանշաններն են դեպրեսիան, ագրեսիվությունը, անցած ուղու վերանայումը, վերագնահատումը, կյանքն իզուր ապրելու, երիտասարդությունը կորցնելու, սպառված լինելու, ժամանակի սղության, միայնության, «վերջին հնարավորության», չգնահատված լինելու զգացողությունները, նոր հետաքրքրությունների, նպատակների, բնավորության գծերի ձևավորումը, ինքնավստահության կտրուկ աճը, տագնապներն առողջության համար, ապակառուցողական վարքի դրսևորումները, ինքնամոռաց նվիրումն աշխատանքին, սեփական ես-ի ներսում ահռելի ուժի զգացողությունն ու տագնապը, որ այդ ուժը կարող է ոչ միայն ստեղծագործ, այլև ավերիչ բնույթ ստանալ: 

Հեղինակ. Սամվել Խուդոյան հոգեբանական գիտությունների դոկտոր, դոցենտ
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2011 (290)
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. blogs.amur.info
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հրատապ թեմա Հայաստանում Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս կառավարել սթրեսը
ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս կառավարել սթրեսը

Մասնագետները նշում են, եթե չսովորենք կառավարել սթրեսը, ապա քրոնիկական սթրեսի ազդեցության արդյունքում կարող են առաջանալ հոգեկան և մարմնական խանգարումներ...

ԵՊԲՀ. Ցանկացած ժամանակ կարելի է սկսել նոր կյանք, սակայն փոփոխություններին պետք է, առաջին հերթին, հոգեբանորեն պատրաստ լինել
ԵՊԲՀ. Ցանկացած ժամանակ կարելի է սկսել նոր կյանք, սակայն փոփոխություններին պետք է, առաջին հերթին, հոգեբանորեն պատրաստ լինել

Կարճատև արձակուրդը և հետտոնական ընթացքը մարդուն պարտադրում են դիմելու հարմարողական մեխանիզմների կիրառման ամենօրյա  կյանքին վերադառնալու համար...

ԵՊԲՀ. Ուսումնական տարվան ընդառաջ. մանկավարժ-հոգեբանի խորհուրդները
ԵՊԲՀ. Ուսումնական տարվան ընդառաջ. մանկավարժ-հոգեբանի խորհուրդները

Մանկավարժ-հոգեբան, Խաղաթերապիայի կաբինետի պատասխանատու Ռուզաննա Շավրեշյանը ուսումնական տարվա մեկնարկից առաջ օգտակար խորհուրդներ է ներկայացնում, որոնք կարող են թեթևացնել առօրյան...

Անառողջ մտքերը և հույզերը հիվանդությունների նախապայմաններ. armeniamedicalcenter.am
Անառողջ մտքերը և հույզերը հիվանդությունների նախապայմաններ. armeniamedicalcenter.am

Հիվանդությունների կենսաքիմիական, կլիմայական և այլ պատճառների մասին կարելի է անվերջ խոսել: Սակայն դրանք միայն հետևանքներ են: Հիվանդության առաջնային պատճառը մարդու ներսում է՝ նրա մտքերում, հույզերում...

Թերապիա
Ճանաչողական կողմնակալությունները առողջապահության մեջ. urolog.am
Ճանաչողական կողմնակալությունները առողջապահության մեջ. urolog.am

Մարդն ունի մտածելու, շրջակա տեղեկատվությունը մեկնաբանելու և դրանք անձնական նախասիրությունների, համոզմունքների ու փորձառությունների միջոցով մշակելու միտումներ, որոնք երբեմն կարող են կողմնակալ լինել ու ազդել...

ԵՊԲՀ. Գիտական թիրախը`աուտիզմ
ԵՊԲՀ. Գիտական թիրախը`աուտիզմ

ՄԱԿ-ի կողմից ապրիլն ավանդաբար նշվում է որպես «Աուտիզմի իրազեկման ամիս»: Ամբողջ աշխարհում գիտնականների ուշադրության կենտրոնում են աուտիզմի սպեկտրի խանգարումները՝  կապված վերջին տասնամյակում...

Հոգեկան և վարքի խանգարումներ
Բառերի ուժը
Բառերի ուժը

Դեռ 1949 թվականին հետազոտողներ Էնրիկո Ֆերմին, Ուլամը և Մակարոն ուսումնասիրել են ոչ գծային՝ տատանողական համակարգերը, որոնց հատկությունները կախված են դրանցում տեղի ունեցող գործընթացներից...

Նոր տարին իսկապես նոր դարձնելու հինգ միջոց. Սալուտեմ ամսագիր №4
Նոր տարին իսկապես նոր դարձնելու հինգ միջոց. Սալուտեմ ամսագիր №4

Ուրախ ժամանց հարազատների ու մտերիմների հետ, գեղեցիկ նվերներ, հրաշքներ և Ամանորի հեքիաթ… Ամեն տարի բոլորս մեծ ակնկալիքներով ենք սպասում Ամանորին, սակայն ժամանակի ընթացքում հաճախ հասկանում ենք, որ մեր երազանքներից շատերը այդպես էլ...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021
Ապաթիա, ուժերի անկում. armeniamedicalcenter.am
Ապաթիա, ուժերի անկում. armeniamedicalcenter.am

Երբեմն բացակայում որևէ բան անելու ցանկությունը, սակայն երբ այն վեր է ածվում ամեն ինչի նկատմամբ անտարբերության, երբ ցանկություն չի լինում փողոց դուրս գալ, անգամ անկողնուց վեր կենալ, դա արդեն ոչ նորմալ վիճակ է...

Աուտիզմը՝ որպես զարգացման ընդհանուր խանգարում. Սալուտեմ ամսագիր №3
Աուտիզմը՝ որպես զարգացման ընդհանուր խանգարում. Սալուտեմ ամսագիր №3

Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...

Առողջ երեխա Սալուտեմ 3.2021
Ո՞ր էմոցիաներն են օգտակար սրտի համար. urolog.am
Ո՞ր էմոցիաներն են օգտակար սրտի համար. urolog.am

Զգացմունքը հզոր ուժ է, որի միջոցով ձևավորվում է մարդու հայացքը կյանքի վերաբերյալ։ Էմոցիաները ձևավորվում են օրվա ընթացքում կյանքի իրադարձությունների հիման վրա: Դրանց միջոցով կարեկցում և կիսում ենք...

Բժիշկների բռնկումները (Doctor's burnout). urolog.am
Բժիշկների բռնկումները (Doctor's burnout). urolog.am

Այս երևույթն ունի բացասական ազդեցություն պացիենտների առողջության վրա։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, նման բռնկումն աշխատանքային քրոնիկ սթրեսի հետևանքով ի հայտ եկող...

Հոգեբանը տրամադրությունը բարձրացնելու երեք անսպասելի եղանակ է նշել. news.am
Հոգեբանը տրամադրությունը բարձրացնելու երեք անսպասելի եղանակ է նշել. news.am

Ճանաչողական-վարքային թերապիայի եւ սոցիալական հոգեբանության մասնագետ Ալիս Բոյսը բացատրել է, որ ընկճված ժամանակ առույգանալը հեշտ է: Պետք է ապրել այնպիսի զգացումներ, որոնք լինում են հաջողությամբ կատարված առաջադրանքից...

Հետտրավմատիկ սթրեսային և գեներալիզացված տագնապային խանգարումներ. nairimed.com
Հետտրավմատիկ սթրեսային և գեներալիզացված տագնապային խանգարումներ. nairimed.com

Կպչուն մտքերը, իռացիոնալ վախերը, տարօրինակ ռիտուալները որոշ չափով բնորոշ են շատերիս:

Ինչպե՞ս հասկանալ, որ այն դուրս է եկել առողջ վարքի սահմաններից և ժամանակն է դիմել մասնագետի օգնությանը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ